
Ռադայի պատգամավորը Զելենսկիին հատակմաքրիչի հետ է համեմատել
Հատակը լվանալու համար փայտը կարող է ավելի օգտակար լինել, քան Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին․ Telegram-ի իր ալիքում հայտնել է Գերագույն Ռադայի պատգամավոր Ալեքսանդր Դուբինսկին, որին դավաճանության մեղադրանքով կալանավորել են։
Խորհրդարանականը հրապարակել է իր ալիքում անցկացված քվեարկության արդյունքները։ Դրանց համաձայն` եթե Ուկրաինայում նախագահական ընտրություններ անցկացվեին, հարցվածների 97%-ը կքվեարկեր հատակը լվանալու համար նախատեսված փայտի օգտին։ Հարցմանը մասնակցել է 12,7 հազար օգտատեր։