
Ովքե՞ր հասարակական տրանսպորտից անվճար կամ զեղչով օգտվելու հնարավորություն ունեն
Երևանի քաղաքապետարանը հրապարակել է հասարակական տրասնպորտից անվճար և զեղչով օգտվող քաղաքացիների կատեգորիաները։
Անվճար կարող են օգտվել մարտական և ոչ մարտական գործողությունների ընթացքում զոհված կամ անհայտ կորած քաղաքացիների ընտանիքի անդամները։
Անվճար օգտվելու հնարավորություն ունեն մինչև 8 տարեկան երեխաները, ծնողազուրկ դպրոցականները և ուսանողները։
Արտոնությունների անվճար փաթեթում են ներառված ծերանոցներում, մանկատներում ապրող պետական լրիվ խնամքի տակ գտնվող անձիք, ֆունկցիոնալության խորը և ծանր աստիճանի սահմանափակում ունեցող անձինք։
Քաղաքապետարանի հաղորդագրության համաձայն՝ 4 և ավելի անչափահաս երեխա ունեցող բազմազավակ ծնողները և մի շարք այլ խմբեր ևս հասարակական տրասնպորտից օգտվելու են անվճար։
Հասարակական տրասնպորտից զեղչով օգտվելու հնարավորություն ունեն ուսանողները՝ 15%-ի չափով, 63 տարին լրացած կենսաթոշակառուները՝ 30%-ի չափով, անապահովության նպաստառուները՝ 20%-ի չափով, դպրոցականները՝ 20% զեղչ։
Քաղաքապետարանից ABC media-ին տեղեկացրել են, որ արտոնությունների փաթեթը ձեռք բերելու համար քաղաքացիները պետք է մոտենան իրենց վարչական համայնքներ ու ձեռք բերեն այն։