23 Փտր
2025
1.3° c ԵՐԵՎԱՆ
-6.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Դոնալդ Թրամփը «ապրում է Ռուսաստանի կողմից ստեղծված ապատեղեկատվական տարածության մեջ»․ Զելենսկի

Դոնալդ Թրամփը «ապրում է Ռուսաստանի կողմից ստեղծված ապատեղեկատվական տարածության մեջ»․ Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «ապրում է Ռուսաստանի կողմից ստեղծված ապատեղեկատվական տարածության մեջ». գրում է  BBCն։

Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ այժմ՝ Սաուդյան Արաբիայում Ռուսաստանի հետ ուկրաինական ճգնաժամի վերաբերյալ բանակցություններից հետո, ավելի վստահ է խաղաղության համաձայնագրի ստորագրման հարցում։ Հիշեցնենք, որ նախօրեին տեղի ունեցած ռուսամերիկյան բանակցություններից հետո Թրամփը նշել էր, որ «հիասթափված է» բանակցություններում ուկրաինական կողմի չներգրավվաության մասին Զելենսկիի դժգոհություններից՝ հավելելով, որ Ուկրաինան «կարող էր գործարք կնքել» ավելի վաղ։