
ՀԱՄԱՍ-ը փետրվարի 20–ին Իսրայելին կհանձնի զոհված պատանդների մարմիններ
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը փետրվարի 20-ին իսրայելական կողմին կփոխանցի Գազայի հատվածում զոհված պատանդների, այդ թվում՝ Բիբաս ընտանիքի անդամների մարմինները․ այս մասին հայտնում է TACC-ը հղում անելով ՀԱՄԱՍ-ի ռազմական թևի՝ «Իզեդին Ալ Քասամի բրիգադ» խմբավորման պաշտոնական ներկայացուցիչ Աբու Ուբայդաին:
«Իսրայելի հետ փոխանակման գործարքի շրջանակներում մենք հինգշաբթի մյուս կողմին կփոխանցենք Բիբաս ընտանիքի անդամների մարմինները և Օդեդ Լիֆշիցի մարմինը»,-գրել է Աբու Ուբայդան իր Telegram-ալիքում:
Նա հայտարարել է, որ բոլորը Գազայի հատվածում իսրայելական ռմբակոծությունների զոհ են դարձել։