
Ուկրաինայի հարցով բանակցություններում խաղաքարտերը Ռուսաստանի ձեռքում են․ Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Ուկրաինայում պատերազմին վերջ տալուն ուղղված ցանկացած բանակցություններում խաղաքարտերը Ռուսաստանի ձեռքում են, քանի որ «նրանք շատ տարածքներ են գրավել»․ հայտնում է BBC–ն։
Նշվում է, որ Թրամփը վստահ է պատերազմն ավարտելու Մոսկվայի ցանկության հարցում։ Հիշեցնենք, որ երեկ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ Թրամփն «ապրում է Ռուսաստանի կողմից ստեղծված ապատեղեկատվական տարածության մեջ», իսկ Թրամփն, իր հերթին, Զելենսկիին անվանել էր «բռնապետ»։