22 Փտր
2025
-1.8° c ԵՐԵՎԱՆ
-5.8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Թբիլիսին անընդունելի է համարում «3+3» ձևաչափով բանակցությունները ՌԴ-ի պատճառով

Թբիլիսին անընդունելի է համարում «3+3» ձևաչափով բանակցությունները ՌԴ-ի պատճառով

Վրաստանն անընդունելի է համարում Անդրկովկասի շուրջ բանակցությունների «3+3» ձևաչափը՝ դրանում Ռուսաստանի մասնակցության պատճառով. այս մասին հայտարարել է իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության պատգամավոր Լևան Մաչավարիանին, փոխանցում է РИА Новости-ն։

Վրացի պատգամավորը այս ձևաչափով բանակցություններ վարելու պայման նշել է «Վրաստանի տարածքային ամբողջականության հարցի լուծումը»։ Բացի այդ՝ խոչընդոտ է Թբիլիսիի և Մոսկվայի միջև դիվանագիտական հարաբերությունների բացակայությունը։ Միայն այդ հարցերի լուծումից հետո հնարավոր կլինի քննարկել բանակցությունների ձևաչափը, կարծում է Մաչավարիանին։

Ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ «3+3» ձևաչափով բանակցությունների դռները բաց են Վրաստանի համար։

«3+3» ձևաչափը ենթադրում է անդրկովկասյան երեք հանրապետությունների՝ Վրաստանի, Հայաստանի և Ադրբեջանի, ինչպես նաև երեք հարևան պետությունների՝ Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի մասնակցությունը բանակցություններին։