22 Փտր
2025
-1.6° c ԵՐԵՎԱՆ
-5.8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
«3+3» հարթակը կնպաստի Հարավային Կովկասում խաղաղությանն ու կայունությանը․ Իրանի Մեջլիսի խոսնակ

«3+3» հարթակը կնպաստի Հարավային Կովկասում խաղաղությանն ու կայունությանը․ Իրանի Մեջլիսի խոսնակ

Իրանի Մեջլիսի (խորհրդարանի) խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆն հայտարարել է, որ Թեհրանը լիովին աջակցում է «3+3» հարթակին, որը կնպաստի Հարավային Կովկասում խաղաղությանն ու կայունությանը։

Ադրբեջանի Միլի Մեջլիսի (խորհրդարան) նախագահ Սահիբա Գաֆարովան հանդիպել է իր իրանցի գործընկեր Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆին, ով գտնվում է Բաքվում՝ մասնակցելու Ասիական խորհրդարանական վեհաժողովի 15-րդ լիագումար նիստին։ Կողմերը քննարկել են միջպետական հարաբերություններին և միջազգային խորհրդարանական կազմակերպություններում համագործակցությանն առնչվող հարցեր, ինչպես նաև՝ Հարավային Կովկասի տարածաշրջանում այսօր առկա նոր հնարավորություններն ու հեռանկարները։

Այդ կապակցությամբ Ղալիբաֆը հայտնել է Իրանի լիակատար աջակցությունը «3+3» հարթակին և վստահություն հայտնել, որ այս ձևաչափը կնպաստի տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը, ինչպես նաև քաղաքական և տնտեսական համագործակցության զարգացմանը։ Նշվել է, որ արտաքին երկրների ներգրավվածությունը տարածաշրջանում անընդունելի է։

Ավելի վաղ Իրանի խորհրդարանական պատվիրակությանն ընդունել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։