22 Փտր
2025
-6.9° c ԵՐԵՎԱՆ
-11.8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ԱԱԾ–ն չի մեկնաբանում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում իրականացված ակցիաները․ Sputnik

ԱԱԾ–ն չի մեկնաբանում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում իրականացված ակցիաները․ Sputnik

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան չի մեկնաբանել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում իրականացված բողոքի ակցիաները։

Աշխատավարձի բարձրացման պահանջով կոմբինատի աշխատակիցների մի մասը 2025 թվականի փետրվարի սկզբից բողոքի ակցիաներ էին սկսել, որոնք տևել էին մոտ 10 օր։ Ընկերության ղեկավարության տվյալներով` այդ ակցիային 4600 աշխատակցից մոտ 200-ն է մասնակցել։

Փետրվարի 11-ին ԶՊՄԿ–ն հայտարարեց, որ կոմբինատը կրկին սկսել է գործել։

Sputnik Արմենիան այս հարցի շուրջ մի քանի հարց է ուղարկել ԱԱԾ։ Մասնավորապես, մենք հետաքրքրվել ենք` արդյոք ստեղծված իրավիճակը համարվում է սպառնալիք ՀՀ անվտանգության համար, ակցիաները սաբոտա՞ժ էին, թե՞ գործադուլ, տեղեկություն կա՞ 3-րդ ուժերի կամ երկրների հնարավոր ներգրավվածության մասին։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում։