
Global Witness-ը դատապարտել է Ադրբեջանի իշխանությունների կողմից BBC-ի Բաքվի գրասենյակի փակումը
Global Witness hետազոտական կառույցը մտահոգություն է հայտնել Ադրբեջանի իշխանությունների կողմից իրականացվող ռեպրեսիվ քայլի վերաբերյալ, որով փակվել է BBC-ի գրասենյակը Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում:
BBC-ի հայտարարության մեջ նշվել է, որ նրանք փակել են իրենց գրասենյակը և դադարեցրել իրենց լրագրողների գործունեությունը՝ հետևելով Ադրբեջանի Արտաքին գործերի նախարարության բանավոր հրահանգներին:
Դա տեղի է ունեցել ընդամենը մի քանի ամիս անց այն բանից հետո, երբ BBC-ին բացահայտեց, որ COP29-ի գործադիր տնօրենը, ով նաև Ադրբեջանի էներգետիկայի փոխնախարարն է, օգտագործել է իր դերը՝ կլիմայական համաժողովի ժամանակ քննարկելու հանածո վառելիքի հնարավոր գործարքները: COP29-ի բացման ելույթում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «արևմտյան ֆեյք լուրերի» լրատվամիջոցների և ՀԿ-ների դեմ պայքար է սկսել, ինչպես նաև գովաբանել հանածո վառելիքի օգտագործումը: Global Witness-ի համատնօրեն Դոմինիկ Քավակեբը նշել է. «Սա մի պետություն է, որը շարունակում է հետամուտ լինել հանածո վառելանյութերին, հարձակվել մամուլի ազատության վրա և բռնությամբ ճնշել այլախոհությանը»: «Global Witness»-ը լիակատար համերաշխություն է հայտնել Բաքվում BBC-ի, ինչպես նաև Ադրբեջանի բոլոր բանտարկված լրագրողներին։