22 Փտր
2025
-2.8° c ԵՐԵՎԱՆ
-8.4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Վարորդներն իրավունք ունե՞ն ավտոբուսից իջեցնել ուղեվարձը չվճարող քաղաքացուն․ պարզաբանում են քաղաքապետարանից

Վարորդներն իրավունք ունե՞ն ավտոբուսից իջեցնել ուղեվարձը չվճարող քաղաքացուն․ պարզաբանում են քաղաքապետարանից

Վարորդը պարտավոր է ուղևորներին զգուշացնել, որ ուղեվարձը վճարեն միայն օրենսդրությամբ սահմանված կարգով․ ABC mediaի հարցմանն ի պատասխան տեղեկացրել են Երևանի քաղաքապետարանից։

Մայրաքաղաքում տրանսպորտի բարեփոխման շրջանակներում ավտոբուսներու մմիջադեպերը սկսել են հաճախակի դառնալ։ Վիճաբանություն է ծագում ուղեվճարի մասով։ Որոշ վարորդներ արդեն գրավոր նկատողություն են ստացել չվճարող քաղաքացիներին ավտոբուսներից իջեցնելու և վիճաբանության մեջ մտնելու համար։

Հարցին՝ արդյոք վարորդը նաև հսկի՞չ է և իրավասություն ունի չվճարող քաղաքացուն իջեցնել ավտոբուսից, Երևանի քաղաքապետարանից պատասխանել են․ « Հանրային տրանսպորտում վարորդների իրավունքները և պարտականությունները, այդ թվում՝ ուղեվարձի վճարմանը վերաբերող հարցերով, կարգավորվում են վարորդի հետ կնքվողաշխատանքային պայմանագրով։ Աշխատանքային պայմանագրի 328 կետը սահմանում է՝ «վարորդը պարտավոր է անհրաժեշտության դեպքում ուղևորներին զգուշացնել, որ ուղեվարձը վճարեն միայնօրենսդրությամբ սահմանված կարգով»։

Վճարմանը վերաբերող մյուս կետը՝ 329․-ը, սահմանում է՝ «վարորդը պարտավոր է չթույլատրել ուղևորավարձի առձեռն վճարումը»։

Անդրադառնալով ավտոբուսներում վճարման հարցով միջադեպերը կանխելուն մասին հարցին՝ քաղաքապետարանից տեղեկացրել են, որ նմանօրինակ դեպքերը ամենժամյա ռեժիմով գտնվում են «Երևանի ավտոբուս» ՓԲԸի ուշադրության տիրույթում, և բազմաթիվ են դեպքերը, երբ միջադեպի ուսումնասիրության արդյունքում վարորդներ են ազատվել աշխատանքից կամ ստացել նկատողություն։