
Փաշինյանը ցանկանում է իր ընտրողներին վաճառել Սահմանադրությունը փոխելու գաղափարը՝ որպես մեծ ձեռքբերում, որը կբերի խաղաղություն և բարգավաճում. փորձագետ
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել հեռուստաուղերձով, որտեղ հիմնականում ներկայացրել է իր քաղաքական ծրագիրը։ Հիմնական գաղափարն այն է, որ առաջին տեղում պետք է լինի պետության ու նրա բնակիչների շահերը, այլ ոչ թե՝ աշխարհով մեկ սփռված հայ ազգը։ Պարզ ասած՝ Հայաստանը պետք է ավելի կարևոր դառնա, քան հայերը։ Այդ նպատակով, մասնավորապես, առաջարկվում է փոխել Սահմանադրությունը․ գրում է Известия-ն:
Հետխորհրդային հետազոտությունների կենտրոնի կովկասյան հատվածի գլխավոր գիտաշխատող Ալեքսանդր Կռիլովը կարծում է, որ խնդիրը միայն Ադրբեջանի և Թուրքիայի կողմից ճնշումների մասին չէ: «Կա նաև ներքաղաքական հարթություն։ Փաստն այն է, որ Հայաստանում մոտենում են խորհրդարանական ընտրությունները։ Ներկայիս իշխանությունները հավանաբար ցանկանում են իրենց ընտրողներին վաճառել Սահմանադրությունը փոխելու գաղափարը՝ որպես մեծ ձեռքբերում, որը կբերի խաղաղություն և բարգավաճում։ Դժվար է ասել, թե ի՞նչ արձագանք կստան սա։ Մարտի վերջին երկրի մեծությամբ երկրորդ քաղաքում՝ Գյումրիում, տեղի կունենան ավագանու ընտրություններ։ Դրանք, հավանաբար, կդառնան լակմուսի թուղթ»,- նշել է փորձագետը։