24 Փտր
2025
-2° c ԵՐԵՎԱՆ
-3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ԵՄ-ն աջակցում է Զելենսկիին՝ ընտրություններ անցկացնելուց հրաժարվելու  հարցում․ Կալլաս

ԵՄ-ն աջակցում է Զելենսկիին՝ ընտրություններ անցկացնելուց հրաժարվելու  հարցում․ Կալլաս

Եվրամիությունն աջակցում է Վլադիմիր Զելենսկիին՝ ընտրություններ անցկացնելուց հրաժարվելու հարցում․ հայտարարել է եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը։

Վերջինիս կարծիքով՝ ռազմական գործողությունների ժամանակ «ընտրություններ անցկացնելու կարիք չկա»։

«Ընտրություններում մենք կռվում ենք միմյանց դեմ, բայց այստեղ (Ուկրաինայում) իրավիճակն այնպիսին է, երբ կա արտաքին թշնամի, և մենք պետք է բոլոր ուժերին ուղղենք նրա դեմ»,- ասել է Կալլասը։

Եվրոպական դիվանագիտության ղեկավարը նաև կարծիք է հայտնել, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունները «շատ լայնորեն ներկայացնում են ռուսական նարատիվները»։