
Պայթյուն՝ Մարսելի ՌԴ հյուպատոսության շենքում․ ի՞նչ է հայտնի
Պայթյուն է տեղի ունեցել Մարսելում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսության տարածքում․ հայտնում է BFM TV-ն՝ վկայակոչելով փրկարար ծառայությանը։
Մարսելում Ռուսաստանի գլխավոր հյուպատոս Ստանիսլավ Օրանսկին հաստատել է, որ պայթյունը տեղի է ունեցել հյուպատոսության ներսում, և որ այնտեղ են ժամանել հրշեջները։
ԶԼՄ–ների փոխանցմամբ՝ տուժաներ չկան, ըստ հավանականության՝ անհայտ անձինք դյուրավառ խառնուրդով երկու տարա են նետել հյուպատոսության տարածք։ Դեպքի վայրի մոտ հայտնաբերվել է գողացված ավտոմեքենա։ Ըստ նախնական տվյալների՝ վնասները միայն նյութական են։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՌԴ արտաքին հետախուզության ծառայությունը հայտարարել էր, որ Կիևը կարող է ահաբեկչությունների շարք կազմակերպել Եվրոպայում ռուսական դիվանագիտական ներկայացուցչությունների դեմ՝ բանակցությունները խափանելու նպատակով: