
ԱՊՀ երկրները մեծ ճնշման տակ են, անվտանգության սպառնալիքները չեն թուլանում. Լեբեդև
ԱՊՀ երկրների անվտանգության սպառնալիքները չեն մարում, լրագրողների հետ զրույցում նշել է ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը։
Մինսկում ԱՊՀ գործադիր կոմիտեում տեղի է ունենում ԱՊՀ կանոնադրական և այլ մարմիններում Համագործակցության անդամ պետությունների մշտական լիազոր ներկայացուցիչների խորհրդի հերթական նիստը: Հանդիպմանը մշտական ներկայացուցիչները կքննարկեն 2020-2024 թվականներին ԱՊՀ անվտանգության ոլորտում համագործակցության հարցերով Խորհրդի նիստերի ընթացքում արտահայտված նախաձեռնությունների իրականացման ճանապարհային քարտեզի իրականացումը։
«Սա շատ կարևոր ոլորտ է, հատկապես այսօր՝ հաշվի առնելով ԱՊՀ երկրների անվտանգության սպառնալիքները, որոնք մենք զգում ենք, որոնք, ցավոք, չեն թուլանում: Դա զգում են և՛ Բելառուսի Հանրապետությունը, և՛ Ռուսաստանի Դաշնությունը: Դուք տեսնում եք, որ ԱՊՀ մյուս երկրները նույնպես մեծ ճնշման տակ են», – նշել է Լբեդևը՝ հավելով, որ բոլոր առաջարկներն ու նախաձեռնությունները բավականին արդյունավետ և հաջող են իրականացվում: Դրանցից շատերը երկարաժամկետ բնույթ են կրում: Հետևաբար, անվտանգության ոլորտում այդ որոշումներից շատերի իրականացումը շարունակվում է և նախատեսված է երկար տարիներ համար: