26 Փտր
2025
2° c ԵՐԵՎԱՆ
-0.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Թուրքիան որոշե՞լ է «կոտրել» ԵՄ-ին, իսկ ՀՀ -ն երևակայությունների գրկում է. Росбалт

Թուրքիան որոշե՞լ է «կոտրել» ԵՄ-ին, իսկ ՀՀ -ն երևակայությունների գրկում է. Росбалт

Հունական Democracy  թերթը գրել է, որ ԱՄՆ նախագահը «հիասթափեցնում է» իր դաշնակցին՝ Հունաստանի վարչապետին՝ «բավարարելով Պուտինի և Էրդողանի համատեղ պահանջը»։ Այս առնչությամբ՝ Росбалт-ը նկատել է, որ այժմ Էրդողանը հարձակվում է ողջ Եվրամիության վրա։ Նա հայտարարել է, որ միայն Թուրքիան կարող է փրկել Եվրամիությանն այն խնդիրներից, որոնց մեջ հայտնվել է այն Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության պատճառով: Էրդողանի պնդմամբ՝ Անկարան կարող է ուժեղացնել եվրոպական պաշտպանությունը և աշխուժացնել մայրցամաքի ծերացող բնակչությանը: Բայց «դա հնարավոր է միայն այն դեպքում, եթե Անկարան ԵՄ անդամ լինի»։

Հունաստանն ու Թուրքիան երկար տարիներ մշտական բախման մեջ են։ Նրանց մեկ անգամ չէ, որ պատերազմից զերծ է պահել այն, որ երկուսն էլ ՆԱՏՕ-ի կառույցի մաս են։ «Եվ հետո Թրամփը հեռանում է, և Էրդողանն անմիջապես ցատկում է, բայց ոչ Հունաստանի, այլ ամբողջ Եվրամիության վրա», – գրել է կայքը՝ հիշեցնելով, որ թուրքական բանակը ՆԱՏՕ-ում երկրորդն է ԱՄՆ-ից հետո։ Եվրոպան՝ որպես ամբողջություն, գործնականում մոտավորապես նույն բանակն ունի, ինչ Թուրքիան։ Իսկ թե ինչ կլինի, եթե համակարգային և հաստատակամ Թուրքիան անդամակցի ԵՄ-ին, նույնպես կարելի է ենթադրել։

«Հետաքրքիր է նաև այն, որ Վրաստանն ու Հայաստանը վաղուց են խաղադրույքներ կատարում ԵՄ-ին անդամակցելու վրա։ Վրաստանն՝ արդեն ո՛չ, բայց Հայաստանը դեռ երևակայությունների գրկում է։ Եվ եթե Թուրքիան սկսի կոտրել Եվրոպան, ապա Հայաստանին ևս բաժին կհասնի», – եզրափակել է Росбалт-ը: