26 Փտր
2025
-0.9° c ԵՐԵՎԱՆ
-5.6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Իսրայելը սպառնում է Թրամփի օգնությամբ Իրանի դեմ «ռազմական տարբերակ» կիրառել

Իսրայելը սպառնում է Թրամփի օգնությամբ Իրանի դեմ «ռազմական տարբերակ» կիրառել

Իսրայելը նախազգուշացնում է, որ Իրանին միջուկային զենք ստեղծելուց հետ պահելու համար կարող է պահանջվել «ռազմական տարբերակ»։ Իսրայելի արտգործնախարար Գեդեոն Սաարի խոսքով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփից օգնություն է ակնկալում Իսլամական Հանրապետության վրա ճնշումն ուժեղացնելու նպատակով։ Բրյուսելում Politicoի հետ զրույցում Սաարը նշել է, որ ժամանակը սպառվում է, քանի որ Իրանը բավականաչափ ուրան է հարստացրել «մի քանի ռումբերի» համար և «խաղում է տարբերակների հետ»՝ իր հարստացված միջուկային նյութը սպառազինելու համար։

Սաարը հավելել է, որ թեև Իսրայելը դեռ ցանկանում է դիվանագիտական ճանապարհով գնալ, նման մոտեցման հաջողության հնարավորությունները «մեծ չեն», և որ Իրանի միջուկային ծրագրի դադարեցումը ձախողելը «աղետ կլինի Իսրայելի անվտանգության համար»: Դա չկատարելու դեպքում՝ «միջուկային մրցավազք կսկսի Մերձավոր Արևելքում Եգիպտոսի, Սաուդյան Արաբիայի և Թուրքիայի հետ»:

Սաարի մեկնաբանությունները համընկնում են վարչապետ Բենիամին Նեթանյահուի՝ Թրամփի օգնությամբ Իրանի միջուկային հավակնությունները տապալելու գործն «ավարտին հասցնելու» խոստման հետ։ ԱՄՆ նախագահն իր պաշտոնավարման առաջին շաբաթների ընթացքում, կանգնելով Իսրայելի կողքին, բարձրացրել է Գազայի հատվածը «մաքրելու» հեռանկարը: «Ռազմական տարբերակի» մասին նախազգուշացումը գալիս է նաև այն բանից հետո, երբ Նեթանյահուն հետևել է Վաշինգտոնի օրինակին այս շաբաթ ՄԱԿում Ուկրաինայի վերաբերյալ խորհրդանշական քվեարկության ժամանակ: «Մենք քվեարկել ենք ամերիկացիների հետ, և ես հավատում եմ, որ ագրեսորը Ռուսաստանն է»,- նշել է նա։

«Մենք չենք փոխել մեր միտքը, բայց ճիշտ համարեցինք հնարավորություն տալ Ամերիկայի նախաձեռնությանը, որը փորձում է վերջ տալ այս պատերազմին և լուծել այն խաղաղ ճանապարհով»,-ասել է նա։