27 Փտր
2025
4° c ԵՐԵՎԱՆ
-0.8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Մինչ ՀՀ-ն խոսում է խաղաղության մասին, Ադրբեջանը հիմք է ստեղծում Հայաստանի դեմ հարձակման համար. Jamestown Foundation

Մինչ ՀՀ-ն խոսում է խաղաղության մասին, Ադրբեջանը հիմք է ստեղծում Հայաստանի դեմ հարձակման համար. Jamestown Foundation

Բաքուն, կարծես թե, անհանգստացած է, որ Հայաստանի ջանքերը՝ վերականգնելու իր պաշտպանունակությունը, կարող են ուժեղացնել նրա զսպման կարողությունները. գրել է The Jamestown Foundationը։

Միևնույն ժամանակ, Բաքուն պետության կողմից հովանավորվող «Արևմտյան Ադրբեջան» կազմակերպության միջոցով  համանուն թեզը՝ ընդլայնողական պահանջներ ներկայացնելով Հայաստանի տարածքի 60 տոկոսի նկատմամբ։

Սա բնութագրվում է որպես Հայաստանի ինքնիշխանությունը խաթարելու փորձ և ապագա սրացումների համար պատրվակ: Ի սկզբանե, միջազգային պաշտոնյաները, ինչպես արտացոլված է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հրաժեշտի հարցազրույցում, ակնարկել են, որ Ադրբեջանը խոչընդոտում է 2023 թվականի գաղթից հետո ավելի քան 100,000 Լեռնային Ղարաբաղի հայերի վերադարձի վերաբերյալ քննարկումներին՝ ներկայացնելով «Արևմտյան Ադրբեջանի» պատմությունը։

Ըստ Կլաարի՝ սրանք «միանգամայն հստակ հարցեր են, որոնք հնարավոր չէ խառնել»։ Հայ պաշտոնյաները նախընտրել են չբարձրացնել Լեռնային Ղարաբաղի տեղահանված հայերի վերադարձի հարցը, մինչդեռ Բաքուն ավելի է սրում իր «Արևմտյան Ադրբեջանի» պատմությունը, ինչը հայերին ստիպել է ենթադրել, որ Ադրբեջանը հիմք է ստեղծում Հայաստանի դեմ հարձակման համար:

Վերջերս Բաքուն նաև ակտիվացրել է Հայաստանի տարածքով արտատարածքային միջանցքի մասին իր պահանջը։ Ըստ ՀՀ իշխանությունների՝ հետագա էսկալացիան արդարացում չունի, քանի որ խաղաղության համար անհրաժեշտ բոլոր պայմաններն արդեն կան։