27 Փտր
2025
4.3° c ԵՐԵՎԱՆ
-1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Սփյուռքում և ՀՀ–ում գործող մի շարք անվանի հայկական կառույցներ Ռուբեն Վարդանյանի և մյուս հայ գերիների խնդրով դիմել են միջազգային հանրությանը 

Սփյուռքում և ՀՀ–ում գործող մի շարք անվանի հայկական կառույցներ Ռուբեն Վարդանյանի և մյուս հայ գերիների խնդրով դիմել են միջազգային հանրությանը 

Խստորեն կոչ ենք անում վճռական դիրքորոշում որդեգրել Ալիևի ռեժիմի դեմ՝ պաշտպանելու արդարությունը, մարդկային արժանապատվությունը և օրենքի գերակայությունը, քանի դեռ շատ ուշ չէ․ ասված է Սփյուռքում և ՀՀ-ում գործող մի շարք հայկական կառույցների՝ Ռուբեն Վարդանյանի և մյուս հայ գերիների խնդրով միջազգային հանրությանն ուղղված նամակում։ 

«Խնդրում ենք Ադրբեջանից պահանջել արդարություն՝ Բաքվում ապօրինի պահվող բոլոր հայ քաղբանտարկյալների և ռազմագերիների համար։ Անհապաղ և մանրակրկիտ հետաքննություն Ռուբեն Վարդանյանի նկատմամբ վատ վերաբերմունքի և նրա նկատմամբ մարդու իրավունքների շարունակական խախտումների վերաբերյալ։ Դատական վարույթներում թափանցիկություն և հաշվետվողականություն ապահովել՝ թողնելով անկախ միջազգային դիտորդներին և օրինական ներկայացուցիչներին մասնակցել նիստերին։ Ադրբեջանին ստիպել կատարել իր միջազգային պարտավորությունները և դադարեցնել հայերի նկատմամբ քաղաքական դրդապատճառներով հետապնդումները»,-ասված է նամակում, որը ստորագրել են «Հայկական բարեգործական ընդհանուր միությունը», «Աֆեյան» հիմնադրամը, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը, «Ազնավուր» հիմնադրամը, «Օրրանը», Հ.Հովնանյան ընտանիքի հիմնադրամը, «Թուֆենկյան» հիմնադրամ և այլ կառույցների ներկայացուցիչներ։