27 Փտր
2025
2.1° c ԵՐԵՎԱՆ
-4.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ԵՄ-ը հարյուրավոր միլիարդներ կտրամադրի պաշտպանությունն ուժեղացնելու համար․ Bloomberg

ԵՄ-ը հարյուրավոր միլիարդներ կտրամադրի պաշտպանությունն ուժեղացնելու համար․ Bloomberg

Եվրամիությունը մտադիր է հարյուրավոր միլիարդներ տտրամադրել պաշտպանության լրացուցիչ ֆինանսավորման համար․ հայտնել է Bloomberg-ը՝ հղում անելով աղբյուրներին։

Սա ներառում է բյուջեի կանոնների փոփոխություն՝ ազգային ռեսուրսների ազատման համար, հնարավոր համաֆինանսավորում և առկա միջոցների վերաբաշխում: Միևնույն ժամանակ Եվրոպան բախվում է երկու բարդ խնդրի՝ նրա պաշտպանական արդյունաբերությունը թերզարգացած է և պատրաստ չէ արագ վերազինման, իսկ զենքի պաշարները գործնականում դատարկ են Ուկրաինային աջակցելու պատճառով։ Տեղական զենք արտադրողներին աջակցելը պահանջում է ժամանակ և գումար, որոնք պակասում են: Այս իրավիճակը ստիպում է ԵՄ-ին փնտրել հասանելի ցանկացած ռեսուրս, նշել է գործակալությունը։

Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենի պաշտպանական պլանը «կազմված է երեք տարրերից», որոնք բոլորն էլ բարդ են, և դեռ պարզ չէ, թե որքանով դրանք կիրականացվեն։ Բանակցությունները հիմնականում կկենտրոնանան բյուջեի դեֆիցիտի հաշվարկից պաշտպանական ծախսերը բացառելու վրա, որը երկու-չորս տարվա ընթացքում կարող է կազմել ազգային ՀՆԱ-ի 1-2 տոկոսը, նշել են աղբյուրները:

Բացի այդ, ֆոն դեր Լեյենը գաղափարը ներկայացրել է ԵՄ-ի չծախսված միջոցների հնարավոր օգտագործման վերաբերյալ փակ քննարկումներում: Ավելի վաղ Եվրախորհրդի նախագահ Անտոնիո Կոշտան ԵՄ արտակարգ գագաթնաժողով է նշանակել մարտի 6-ին, որտեղ կքննարկվեն Ուկրաինային տրամադրվող օգնությանն ու եվրոպական պաշտպանությանն առնչվող հարցեր: