27 Փտր
2025
0.1° c ԵՐԵՎԱՆ
-4.7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հուսով ենք, որ Բաքուն հետ կմնա ռուս-ադրբեջանական հարաբերություններին վնաս հասցնելուց․ Զախարովա

Հուսով ենք, որ Բաքուն հետ կմնա ռուս-ադրբեջանական հարաբերություններին վնաս հասցնելուց․ Զախարովա

ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է Բաքվում «Ռուսական տան» և Sputnik Ադրբեջանի փակմանը։

«Մենք կոնտակտի մեջ ենք ադրբեջանական կողմի հետ և ադրբեջանցի գործընկերներին տեղեկացրել ենք մեզ համար կարևոր այդ հարցի վերաբերյալ մեր դիրքորոշման մասին։ Ակնկալում ենք կառուցողական արձագանք։ Հոսով ենք, որ համատեղ ջանքերով՝ մենք կհասնենք փոխընդունելի որոշման։ Ելնում ենք նրանից, որ մեր գործընկերներն իրենց հետագա քայլերում կառաջնորդվեն ռուսադրբեջանական հարաբերությունների դաշնակցային բնույթով և հետ կմնան երկկողմ հարաբերություններին վնաս հասցնելուց», – նշել է Զախարովան։