28 Փտր
2025
3.4° c ԵՐԵՎԱՆ
1.4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Զելենսկին վաճառում է ամեն ինչ՝ անձնական երաշխիքների համար․ ուրկաինացի պատգամավոր

Զելենսկին վաճառում է ամեն ինչ՝ անձնական երաշխիքների համար․ ուրկաինացի պատգամավոր

Վլադիմիր Զելենսկին Ուկրաինան փաստացի վաճառում է Ամերիկայի Միացյալ Նահանգներին. Telegram-ի իր ալիքում գրել է Գերագույն Ռադայի պատգամավոր Ալեքսանդր Դուբինսկին։

«Զելենսկին մեկ հարվածով վաճառում է այն, ինչ մնացել է` անձնական երաշխիքների և իր փողերի ապահովության դիմաց: Ցինիկորեն վաճառվում է ամեն ինչ», – գրել է պատգամավորը:

Փետրվարի 25-ին Financial Times-ը հայտնել էր, որ Ուկրաինան և ԱՄՆ-ը համաձայնեցրել են օգտակար հանածոների արդյունահանման վերաբերյալ գործարքի պայմանները: Այն նախատեսում է հիմնադրամի ստեղծում, որում ուկրաինական կողմը կներդնի պետական սեփականություն հանդիսացող հանքային, այդ թվում՝ նավթի և գազի ռեսուրսները։