28 Փտր
2025
3.1° c ԵՐԵՎԱՆ
1.4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ԱՄՆ-ը հնարավոր է մաքսատուրքեր չսահմանի Մեծ Բրիտանիայի համար

ԱՄՆ-ը հնարավոր է մաքսատուրքեր չսահմանի Մեծ Բրիտանիայի համար

ԱՄՆի և Մեծ Բրիտանիայի միջև առևտրային գործարքը կարող է տեղի ունենալ «շատ արագ»։ Ինչպես գրում է BBCն, այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում։

Թրամփը նշել է, որ «իրական առևտրային գործարք» կարող է կնքվել, որը Մեծ Բրիտանիային թույլ կտա խուսափել մաքսատուրքերից, որոնցով ԱՄՆը սպառնում է իր որոշ այլ առևտրային գործընկերներին:

Նշենք, որ Սթարմերը Սպիտակ տուն այցելելուն պես Թրամփին է հանձնել Չարլզ թագավորի նամակը, որով նրան հրավիրում են «աննախադեպ» երկրորդ պետական այցը կատարել Մեծ Բրիտանիա: Նամակը տեսախցիկների առջև վերցնելով՝ Թրամփը ասել է, որ դա «մեծ պատիվ» կլինի և Մեծ Բրիտանիայի թագավորին բնութագրել որպես «հրաշալի մարդ»:

Սթարմերն, իր հերթին նշել է, որ երկրորդ պետական այցի առաջարկը «իսկապես պատմական է»: Ավանդաբար ԱՄՆ նախագահներին տրվում է միայն մեկ պետական այցի հնարավորություն: