28 Փտր
2025
3.4° c ԵՐԵՎԱՆ
1.4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ո՞վ է Գյումրիում ՌԴ նոր հյուպատոսը

Ո՞վ է Գյումրիում ՌԴ նոր հյուպատոսը

Ռուսաստանի Արտաքին գործերի նախարարությունը գլխավոր հյուպատոս է նշանակել Հայաստանում՝ Գյումրիում։ Նոր հյուպատոսը Իգոր Տիտովն է, հայտնել է գերատեսչության կայքը։

2024 թվականից մինչև իր նոր նշանակումը Տիտովը գլխավորել է Կապանում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսությունը բացելու թիմը։ Տիտովը ծնվել է 1961թ-ին։ 

1985 թվականին ավարտել է Մոսկվայի Մ.Վ.Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանին կից Ասիայի և Աֆրիկայի երկրների ինստիտուտը։ Տիրապետում է ճապոներենի, անգլերենի և ֆրանսերենի:

2019-ից 2023 թվականներին նա ղեկավարել է Ճապոնիայում «Ռոսսոտրուդնիչեստվոյի» ներկայացուցչությունը, որից հետո եղել է «Ռուսաստան-Ճապոնիա հասարակություն» համառուսաստանյան հասարակական կազմակերպության փոխնախագահը։