
Բայրամովը և Կալլասը քննարկել են տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցեր
Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը և Եվրոպական միության արտաքին քաղաքականության և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Կայա Կալլասը հեռախոսազրույց են ունեցել։
Նշվել է, որ հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են Ադրբեջանի և ԵՄ-ի միջև հարաբերությունների ներկա վիճակը և հեռանկարները, ինչպես նաև՝ տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցեր։
Կողմերն ընդգծել են երկկողմ համագործակցության հարաբերությունների լայն ներուժը, քաղաքական երկխոսության ակտիվացման կարևորությունը՝ ներառյալ օրակարգային հարցերի առաջխաղացման նպատակով փոխայցելությունները։ Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաների շուրջ։