
Մենք կարող ենք այդ լավագույն հայորդուն կորցնել ադրբեջանական բանտում. խնդրում եմ, դադարեցնել հացադուլը. Մանե Թանդիլյան
«Ես ոչինչ չեմ պահանջում Ռուբեն Վարդանյանից, սա ընդամենը խնդրանք է, որ արժանավոր հայորդին վերադառնա Հայաստան և պաշտպանի ու պահպանի իր առողջությունը, որը թանկ է բոլորիս համար»,- ABC Media-ի հետ զրույցում ասել է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանը, որը հացադուլ է սկսել, որպեսզի Ռուբեն Վարդանյանը դադարեցնի հացադուլը։
«Երբ այս մասին փաստաբանների կամ ընտանիքի միջոցով Ռուբեն վարդանյանն տեղականա, թող իմանա, որ իրեն սպասում են և իր առողջությամբ մտահոգ են, ու խնդրում եմ՝ դադարեցնի հացադուլը։ մենք գիտենք այն պատճառները, որոնց համար նա սկսել է այն։ Ամեն օրը նրա կյանքի համար անդառնալի վտանգ է։ Մենք կարող ենք այդ լավագույն հայորդուն կորցնել ադրբեջանական բանտում։ Ես անգամ ամաչում եմ մեզ, այլևս ընկալել որպես հավաքական հայ ժողովուրդ։ Այնպես որ ընդամենը խնդրանքս է մեկն է, որ դադարեցնի արդեն 12-րդ օր տևող հայցադուլը»,- ասել է Թանդիլյանը։