03 Մար
2025
4.4° c ԵՐԵՎԱՆ
-1.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Թուրքիան մեկնաբանում է Ստամբուլում Ռուսաստան-ԱՄՆ բանակցությունները

Թուրքիան մեկնաբանում է Ստամբուլում Ռուսաստան-ԱՄՆ բանակցությունները

Թուրքիան ակնկալում է, որ Մոսկվայի և Վաշինգտոնի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ռուս-ամերիկյան բանակցությունները կդառնան ինտենսիվ և կոնկրետ արդյունքներ կտան. РИА Новости-ին տված հարցազրույցում հայտնել է Անկարայում դիվանագիտական բարձրաստիճան աղբյուրը։

«Մենք ակնկալում ենք, որ դրանք (բանակցությունները – խմբ․) կլինեն ինտենսիվ և կբերեն կոնկրետ արդյունքներ, որոնք դրական ազդեցություն կունենան համաշխարհային անվտանգության վրա»,- ասել է գործակալության աղբյուրը։

Հիշեցնենք, որ փետրվարի 27-ին Ստամբուլում կայացել էր Ռուսաստանի և Միացյալ Նահանգների ներկայացուցիչների հանդիպումը։ Բանակցությունները տևել են գրեթե վեցուկես ժամ, քննարկվել են երկու երկրների դեսպանատների ու հյուպատոսությունների աշխատանքի վերսկսման հետ կապված հարցեր։