
Հուսով եմ, որ իմ հրաժարականով կվերացվեն ժողովրդի կամքին և կառավարության հաջողությանը խոչընդոտելու պատրվակները․ Ջավադ Զարիֆ
Հուսով եմ, որ իմ հրաժարականով կվերացվեն ժողովրդի կամքին և կառավարության հաջողությանը խոչընդոտելու պատրվակները․ այս մասին գրել է Իրանի ռազմավարական հարցերով փոխնախագահ Մոհամմադ Ջավադ Զարիֆը X-ի իր միկրոբլոգում։
«Վերջին 40 տարիների ընթացքում ես կրել եմ բազմաթիվ վիրավորանքներ և զրպարտություններ՝ ազգային շահերը առաջ մղելու համար իմ համեստ դերակատարման համար՝ սկսած պարտադրված պատերազմի ավարտից մինչև միջուկային խնդրի կարգավորում: Ինձ հետապնդել է նաև ստերի և աղավաղումների հոսք՝ երաշխավորելու համար, որ երկրի շահերը չտուժեն։ Երեկ ես հանդիպման գնացի դատական իշխանության հարգարժան ղեկավարի հրավերով: Այդ հանդիպման ընթացքում նա պատմեց երկրում տիրող իրավիճակի մասին և առաջարկեց վերադառնալ համալսարան՝ կառավարության վրա հետագա ճնշումը կանխելու համար: Ես անմիջապես համաձայնեցի»:
Հիշեցնենք, որ ավելի վաղ իրանական ԶԼՄ–ները գրել էին Զարիֆի հրաժարականի մասին։