04 Մար
2025
4.2° c ԵՐԵՎԱՆ
-6.8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Եվրոպացի առաջնորդների միջև առկա են տարաձայնություններ՝ Վաշինգտոնի վերջին քայլերի գնահատման հարցում․ Թուրքիայի ԱԳՆ

Եվրոպացի առաջնորդների միջև առկա են տարաձայնություններ՝ Վաշինգտոնի վերջին քայլերի գնահատման հարցում․ Թուրքիայի ԱԳՆ

Ուկրաինական կարգավորման վերաբերյալ Լոնդոնում կայացած հանդիպմանը առանցքային թեման եղել է ԱՄՆ դիրքորոշումը․ Anadolu գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը։

Նա նշել է, որ նման խորհրդակցություններ նախատեսվում է անցկացնել երկուերեք շաբաթը մեկ՝ իրավիճակն արագ քննարկելու համար։

«Մենք ակնկալում ենք անհապաղ զինադադար, որին կհետևի անցում՝ դեպի կայուն խաղաղություն: Տարբեր երկրներ տարբեր տեսակետներ ունեն այս գործընթացի պայմանների վերաբերյալ»,- նշել է Ֆիդանը` ընդգծելով, որ հանդիպումների ձևաչափն ավելի հաճախակի է դառնալու նախորդ վեցամսյա կամ երկամսյա պարբերականության համեմատ։

Ֆիդանը մատնանշել է, որ եվրոպացի առաջնորդների միջև առկա են տարաձայնություններ՝ Վաշինգտոնի վերջին քայլերի գնահատման հարցում:

«Մենք վերլուծում ենք խաղաղության համաձայնագրի հեռանկարները և Եվրոպայում անվտանգության նոր ճարտարապետության հնարավոր ձևավորումը։ Թուրքիան պատրաստ է նպաստել ինչպես դիվանագիտական կարգավորմանը, այնպես էլ ԵՄի կայունության ամրապնդմանը»,- ասել է նա։