
Գերիների հարցն ԱԳՆ օրակարգում է, բայց քայլերը մեզ համար գոհացուցիչ չեն. Պարույր Հովհաննիսյան
ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը վստահեցնում է, որ ռազմագերիների հարցը ՀՀ ԱԳՆ-ի օրակարգում է։
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանն այսօր ԱԳ փոխնախարարից հետաքրքրվեց` ԵՄ-ի հետ աշխատանքների ժամանակ կամ այլ խողովակներով արտգործնախարարությունը հնարավորություն արդյոք ունեցե՞լ է բարձրացնելու Բաքվում պահվող հայ ռազմագերիների հարցը։
«ԱԳՆ յուրաքանչյուր պաշտոնյա ԵՄ-ի հետ յուրաքանչյուր միջոցառման, շփման ժամանակ մշտապես այդ հարցը պահում է օրակարգում։ Ասել, որ կոնկրետ գործողությունները, քայլերը մեզ համար գոհացուցիչ են` ոչ, բայց պետք է շարունակել աշխատանքը։ Ինչպես գիտեք` դիվանագիտությունն ունի փակ և կուլիսային գործընթացներ, այդ առումով թե՛ Բրյուսելի, թե՛ անդամ երկրների հետ շարունակվում են աշխատանքները»,- նշել է Հովհաննիսյանը։
Նա վստահեցրել է, թե գերիների հարցով ԱԳՆ-ն օգտագործում է բոլոր հնարավորությունները։