
Ջարեդ Գենսերը կոչ է արել ՀՀ իշխանություններին ավելի ակտիվ միանալ Բաքվի բանտերից գերիների ազատ արձակման գործին
Ռուբեն Վարդանյանի ընտանիքի փաստաբան Ջարեդ Գենսերը կոչ է արել ՀՀ իշխանություններին ավելի ակտիվ միանալ Բաքվի բանտերից գերիների ազատ արձակման գործին և պարզաբանել է, թե ինչ կարող է անել Փաշինյանը. հայտնում է Sputnik Արմենիան:
- Առաջնահերթություն հայտարարել գերիների ազատ արձակումը, հրավիրել մամուլի ասուլիս, հոդված գրել առաջատար պարբերականում։
- Հանդիպել գերիների ընտանիքների հետ, դիմել ԿԽՄԿ-ին և ԵԱՀԿ-ին՝ դիտորդներ «դատարաններ»ուղարկելու խնդրանքով։
- Կոչ անել դաշնակից երկրներին, որոնք դեսպանատներ ունեն Բաքվում, իրենց ներկայացուցիչներին ուղարկել «դատարաններ» և նույնիսկ խնդրել Բաքվին թույլատրել հայ դիտորդների մասնակցությունը:
- Դիմել ԱՄՆ նախագահին և պետքարտուղարին, Ֆրանսիայի և ԵՄ առաջնորդներին:
- Շարունակել դատավարությունները ՄԱԿ-ի Միջազգային դատարանում և ՄԻԵԴ-ում, պահանջել ՄՔԴ դատախազին Արցախից Հայաստան 120,000 հայերի արտաքսման վերաբերյալ հետաքննություն սկսել:
- Դիմել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին և ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարին: