
ՀՀ ՊՆ-ն հերքում է Ուկրաինա խաղաղապահներ ուղարկելու վերաբերյալ նամակագրության մասին տեղեկությունը
Տելեգրամյան տարբեր ալիքներ տեղեկություններ են տարածում, թե Հայաստանի պաշտպանության նախարարությունը, ի պատասխան ԵՄ արտաքին գործերի բարձրագույն ներկայացուցիչ Կայա Կալլասի հարցման, պատրաստակամություն է հայտնել անհրաժեշտության դեպքում մինչև 100 խաղաղապահ ուղարկել Ուկրաինա:
Նշվում էր, թե ԵՄ ու Ուկրաինայի իշխանությունների համապատասխան որոշման դեպքում, Ուկրաինայի տարածքում խաղաղություն և կարգ ապահովելու նպատակով Հայաստանը պատրաստ է ՀՀ ԶՈՒ 12-րդ խաղաղապահ բրիգադից մինչև 100 խաղաղապահ ուղարկել։
ABC Media-ի հետ զրույցում ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը հերքեց այս տեղեկությունը։
«Հերքում ենք նմանօրինակ նամակագրության գոյությունը, ՀՀ ՊՆ-ն նման դիմում-նամակ չի ստացել, բնականաբար պատասխանի մասին հատվածը ևս հորինված է», –ABC Media-ի հետ զրույցում նշեց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը: