18 Ապր
2025
19.4° c ԵՐԵՎԱՆ
5.7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ադրբեջանի իշխանությունների իրական նպատակն է ամբողջությամբ խեղդել անկախ լրատվամիջոցներին. CPJ

Ադրբեջանի իշխանությունների իրական նպատակն է ամբողջությամբ խեղդել անկախ լրատվամիջոցներին. CPJ

Լրագրողների պաշտպանության կոմիտեն (CPJ) դատապարտել է Ադրբեջանի կողմից փետրվարի 20-ին Նուրլան Գահրամանլիի և փետրվարի 28-ին Ֆաթիմա Մովլամլիի ձերբակալությունը, ովքեր երկուսն էլ Գերմանիայում հիմնված Meydan TV-ի անկախ լրագրողներ են: Նրանք մեղադրվում են արժույթի մաքսանենգության համար:

«Ադրբեջանի ԶԼՄների աննախադեպ բռնաճնշումների ժամանակ վերջին ձերբակալություններն ավելի քան երբևէ ցույց են տալիս, որ իշխանությունների իրական նպատակն է ամբողջությամբ խեղդել անկախ լրատվամիջոցների աշխատանքը երկրի ներսում», – նշել է CPJ-ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի ծրագրերի համակարգող Գյուլնոզա Սաիդը:

Նրա խոսքով՝ Ադրբեջանի իշխանությունները պետք է անհապաղ ազատ արձակեն Նուրլան Գահրամանլիին և Ֆաթիմա Մովլամլիին, ինչպես նաև մոտ երկու տասնյակ այլ լրագրողների, ովքեր ներկայումս բանտարկված են: Մաքսանենգության մեղադրանքով բանտարկված Meydan TV-ի լրագրողների թիվը հասնում է 9-ի: Դեկտեմբերին ոստիկանությունը բերման է ենթարկել լրատվամիջոցի աշխատակիցներից վեցին, իսկ փետրվարին՝ լրագրող Շամշադ Աղային: Meydan TV-ի աշխատակիցներն առնվազն 24 լրագրողների և լրատվամիջոցների աշխատողների թվում են, ովքեր ներկայումս բանտարկված են Ադրբեջանում: CPJ-ի ուսումնասիրության համաձայն՝ 2024 թվականին Ադրբեջանը ներառվել է աշխարհի 10 երկրների շարքում, որտեղ լրագրողներն ամենաշատն են ձերբակալվում: Նրանցից շատերը երկրի խոշորագույն անկախ լրատվամիջոցների ներկայացուցիչներ են և մեղադրվում են մաքսանենգության մեջ:

Ռազմագերիներ