
Բաքուն մեզ տեղեկացրել է Ադրբեջանում մեր գրասենյակը փակելու մտադրության մասին․ԿԽՄԿ
Ադրբեջանի կառավարությունը մեզ տեղեկացրել է Ադրբեջանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գրասենյակը փակելու մտադրության մասին. Հայտարարել է Բաքվում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հասարակայնության հետ կապերի մասնագետ Օրելի Լաշանին։
Նրա խոսքով՝ ներկայումս իշխանությունների հետ երկխոսությունը պահպանվում է։
Ադրբեջանը կվերանայի մի քանի միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության ձեւաչափը. պաշտոնական Բաքվի այս քայլին գնալու որոշումը բացատրվում է նոր իրողությունների ի հայտ գալով և հնացած կազմակերպությունների հետ համագործակցության արդյունավետության կորստով։
Կազմակերպությունների թվում, որոնց համագործակցության ձևաչափը կվերանայվի, գերակշռում են ՄԱԿ-ի գործակալությունները։
Հիշեցնենք, որ պաշտոնական Բաքուն առաջարկել է փակել նաև ՄԱԿ-ի չորս գրասենյակ՝ ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը (UNDP), ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը (UNFPA), ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակը (UNHCR) և ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (UNICEF) գրասենյակները Ադրբեջանում։