19 Ապր
2025
12.2° c ԵՐԵՎԱՆ
6.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՀԱՊԿ-ը հետևում է Եվրոպայում գործընթացներին և աշխատանքային կապեր պահպանում ՀՀ-ի հետ․ Թասմագամբետով

ՀԱՊԿ-ը հետևում է Եվրոպայում գործընթացներին և աշխատանքային կապեր պահպանում ՀՀ-ի հետ․ Թասմագամբետով

ՀԱՊԿ-ն ուշադիր ուսումնասիրում է դաշինքի գործողություններն իր պատասխանատվության գոտու անմիջական հարևանությամբ։ Կազմակերպությունը պարտավորություններ է կրում իր անդամ երկրների նկատմամբ, այդ թվում՝ աշխատանքային կապեր պահպանելով Երևանի հետ․ այս մասին Известия-ի հետ զրույցում նշել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Թասմագամբետովը։

«Ուզում եմ ևս մեկ անգամ շեշտել, որ Հայաստանի Հանրապետությունը մնում է դաշնակից, և կազմակերպության պարտավորությունները երկրի նկատմամբ պահպանվում են։ Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ի հետ համագործակցությունը վերսկսելու պատրաստակամության ազդանշաններին, ապա հարաբերությունների ձևաչափը չի փոխվել և մնում է նույնը», – նշել է կազմակերպության գլխավոր քարտուղարը։

Նրա խոսքով՝ ՀԱՊԿ-ն ուշադիր հետևում է Եվրոպայում տեղի ունեցող գործընթացներին՝ կապված ԱՄՆ արտաքին քաղաքականության կուրսի ճշգրտման հետ։

Թասմագամբետովը նշել է, որ անհրաժեշտ է տարբերակել ՆԱՏՕ-ի գծով եվրոպական երկրների ռազմավարությունը և երկկողմ հարաբերություններում նախաձեռնությունները։ Այսպիսով, մի շարք հարցերում Բեռլինի և Փարիզի շփումներն առանց խնդիրների չեն անցնում։

Ինչպես նշել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը՝ ԵՄ-ի «միջուկային հովանոցը» քննարկելիս պետք է հիշել եվրոպական բանակի ստեղծման մասին տևական բանավեճը, որն այդպես էլ իրականություն չի դարձել։ Ուստի՝ ներկայիս քննարկումը, հաշվի առնելով Արևմուտքում ստեղծված իրավիճակը, հազիվ թե ՀԱՊԿ-ից պատասխան պահանջի։

Ինչ վերաբերում է ՆԱՏՕ-ին, Վաշինգտոնը պնդում է անդամ երկրների պաշտպանական ծախսերը հասցնել ՀՆԱ-ի 5%-ի, իսկ եվրոպական երկրները դիմադրում են դրան՝ առաջարկելով այլընտրանքային լուծումներ, որոնցից շատերը կենսունակ չեն։ Այսպիսով, անվտանգության քաղաքականության մեջ մենք հակադիր վեկտորներ ենք նկատում։ Եվ այս իրավիճակում ՀԱՊԿ-ը որևէ կտրուկ քայլի չի դիմի. դրա համար որևէ պատճառ չկա։ Կազմակերպությունն ունի իր սեփական ռազմավարությունը և պլանները՝ ապահովելու անվտանգությունն իր պատասխանատվության ոլորտում: Իհարկե, ՀԱՊԿ վերլուծաբանները վերահսկում են բոլոր միտումները Եվրատլանտյան տարածաշրջանում, և անհրաժեշտության դեպքում ՝ կազմակերպության ռազմավարությունը կճշգրտվի։ Սակայն ներկայումս դրա համար նախադրյալներ չկան», – նշել է պաշտոնյան։

 

Ռազմագերիներ