
Նոր մանրամասներ՝ Ջրվեժի միջնակարգ դպրոցի 3-րդ հարկից աշակերտի ընկնելու դեպքի մասին
Ջրվեժի միջնակարգ դպրոցի 3-րդ հարկի պատուհանից աշակերտ է ընկել։
Միջադեպի պահին դասարանում եղած աշակերտները պատմել են, որ իրենց դասընկերն է բարձրացել պատուհանին։
«Չգիտենք՝ ինչ է տեղի ունեցել, գուցե գլուխն է պտտվել»,-ABC media-ի հետ զրույցում ասաց դպրոցի աշխատակիցը։
Աշակերտների միջև կոնֆլիկտի ու ծեծկռտուքի վարկածը դպրոցում բացառում են։ «Նրա կյանքին այս պահին վտանգ չի սպառնում, պարզ է, որ կոտրվածքներ ունի, պիտի վիրահատեն»,-ասաց դպրոցի աշխատակիցը։
Աշակերտը հոսպիտալացվել է, բժիշկները վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր։