10 Մար
2025
17.3° c ԵՐԵՎԱՆ
4.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Իրանը հերքել է Թրամփի հայտարարությունը

Իրանը հերքել է Թրամփի հայտարարությունը

Իրանը նամակ չի ստացել ԱՄՆից, շաբաթական մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ նամակ է հղել Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիին և հավելել, որ կնախընտրի Թեհրանի հետ համաձայնության գալ Իրանի միջուկային ծրագրի շուրջ, քան փորձել իրանական միջուկային խնդիրը լուծել ռազմական ճանապարհով։

«Ո՛չ, նամակ չի ստացվել»,- մեջբերել է Բաղային IRNA գործակալությունը՝ պատասխանելով լրագրողի այն հարցին, թե արդյոք Իրանը նամակ ստացե?լ է ԱՄՆից, և եթե այո, ապա ի՞նչ բովանդակությամբ։

 

Ռազմագերիներ