16 Ապր
2025
11.1° c ԵՐԵՎԱՆ
3.4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Խամենեին հայտարարել է, որ ԱՄՆ-ն չէր կարող հետ պահել Իրանին միջուկային զենքի ստեղծումից

Խամենեին հայտարարել է, որ ԱՄՆ-ն չէր կարող հետ պահել Իրանին միջուկային զենքի ստեղծումից

Ամերիկայի Միացյալ Նահանգները չէր կարող Իրանին հետ պահել միջուկային զենք ստեղծելուց, եթե Թեհրանն իսկապես ցանկանար. այս մասին հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին՝ այն բանից հետո, երբ իրանական կողմը ստացել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ուղերձը։

«Իրանի միջուկային զենքի վերաբերյալ նրանք ասում են. «Մենք թույլ չենք տա Իրանին միջուկային զենք ձեռք բերել»: Նույնիսկ եթե մենք ուզենայինք միջուկային զենք ստեղծել, ԱՄՆ-ն չէր կարողանա կանգնեցնել մեզ: Այն փաստը, որ մենք միջուկային զենք չունենք և չենք ձգտում այն ունենալ, բացատրվում է նրանով, որ ինքներս չենք ուզում ունենալ՝ տարբեր պատճառներով»,-Խամենեիի խոսքն է մեջբերել իրանական Tasnim գործակալությունը։

 

Ռազմագերիներ