13 Մար
2025
15.1° c ԵՐԵՎԱՆ
14.5° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ադրբեջանը էթնիկ զտում է իրականացրել․ Վիտյանիս Անդրյուկայտիս

Ադրբեջանը էթնիկ զտում է իրականացրել․ Վիտյանիս Անդրյուկայտիս

Եվրախորհրդարանում տեղի է ունեցել «Ադրբեջանի կողմից հայ պատանդների, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի բարձրագույն քաղաքական ներկայացուցիչների անօրինական ձերբակալություններն ու կեղծ դատավարությունները» խորագրով քննարկում․ գրում է 1lurer.am–ը։

Եվրախորհրդարանում Լիտվայի պատգամավորներից Վիտյանիս Անդրյուկայտիսը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ռազմական գործողությունների հետևանքով այն հայաթափվել է։

«Ադրբեջանը էթնիկ զտում է իրականացրել։ Դա ռազմական հանցագործություն է։ Ադրբեջանն ունի միջազգային պարտավորություններ, Մարդու իրավունքների միջազգային հռչակագիրը և այլ միջազգային իրավական պարտավորություններ, ուստի այդ երկիրը պետք է ենթարկվի պատժամիջոցների»,- նշել է եվրապատգամավորը։

Նա անդրադարձել է նաև Բաքվում պահվող հայերին, նշել, որ նրանց պայմանները սարսափելի են, իսկ նրանց առողջությունը՝ վտանգված։

Ռազմագերիներ