
Հայ ռազմագերիներին նկատմամբ իրականացվում են կեղծ դատավարություններ․ Պերնանդո Բարենա
Եվրախորհրդարանում տեղի է ունեցել «Ադրբեջանի կողմից հայ պատանդների, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի բարձրագույն քաղաքական ներկայացուցիչների անօրինական ձերբակալություններն ու կեղծ դատավարությունները» խորագրով քննարկում. գրում է 1lurer.am-ը։
Դրա շրջանակում իսպանացի պատգամավոր Պերնանդո Բարենան ներկաներին հիշեցրել է ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտումը։
«Չենք կարող մոռանալ, որ Ադրբեջանը ավտորիտար պետություն է, որտեղ ցանկացած քաղաքական այլախոհություն ճնշվում է։ Մենք պետք է պահանջենք ազատ արձակել 23 հայ ռազմագերիներին, որոնց նկատմամբ իրականացվում են կեղծ դատավարություններ, դատավարական ընթացակարգերի խախտումներ և շինծու մեղադրանքներ։ Այս առումով հատկապես կարևոր է, որ Միջազգային քրեական դատարանը հետաքննի Լեռնային Ղարաբաղի օմբուդսմենի կողմից ներկայացված գործերը և դատական պատասխան տրամադրի Ադրբեջանի կողմից Արցախի հայ բնակչության նկատմամբ իրականացված բռնի տեղահանման և էթնիկ զտումների դեպքերին»,- նշել է նա։