14 Մար
2025
20.1° c ԵՐԵՎԱՆ
17.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Համաձայնեցնում են, եթե կա երկրորդ կարծիք, սա միակողմանի պարտադրանքի ընդունում է․ Խաչիկ Գալստյանը՝ խաղաղության պայմանագրի մասին

Համաձայնեցնում են, եթե կա երկրորդ կարծիք, սա միակողմանի պարտադրանքի ընդունում է․ Խաչիկ Գալստյանը՝ խաղաղության պայմանագրի մասին

Ես զարմանում եմ «համաձայնեցված» բառի ձևակերպման վրա, որովհետև համաձայնեցնում են կետերը, որոնց շուրջ կան տարակարծություններ, բայց երբ մի կողմը բացեիբաց ասում է՝ ինչ է ուզում, իսկ մյուս կողմը լիովին համաձայնվում է, այդտեղ համաձայնեցում չկա, այդտեղ կա միակողմանի պարտադրանք. ABC media-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Խաչիկ Գալստյանը։

«Հայկական կողմը տուրք է տվել Ադրբեջանի հերթական պարտադրանքին և այդ երկու կետի շուրջ, այսպես կոչված, «համաձայնությունը» տվել է, բայց  հիասթափեցնեմ այդ խաղաղության մոնետիկներին․ Ադրբեջանը դրանով չի սահմանափակվում, արդեն հայտարարում է հաջորդ փուլի անցման մասին, իսկ «խաղաղության պայմանագիր» ստորագրելու հաջորդ հանգրվանը Հայաստանի Սահմանադրության փոփոխությունն է։ Հետևաբար, «Խաղաղության պայմանագիր» չի ստորագրվելու այնքան ժամանակ, մինչև այդ կետը նույնպես չբավարարվի»,- ասաց Գալստյանը։

Սահմանադրություն փոխելու հարցը, սակայն, Կառավարությունը չի որոշելու:

«Պետք է ժողովրդի մասնակցություն և ժողովրդի մի ստվար հատվածի, այսինքն՝ 650,000-ից ավելի քաղաքացիների համաձայնություն, որն այս պահին խիստ անիրատեսական եմ համարում։ Դրա համար իրենք փորձեցին Սահմանադրական դատարանի որոշումով այդ բացը լրացնել, բայց կարծում եմ՝ ադրբեջանցիները միամիտ չեն և պարտադրում են, որ հայ ժողովուրդը ամբողջությամբ ընդունի այդ պարտությունը»,- եզրափակեց Գալստյանը։ 

Ռազմագերիներ