14 Մար
2025
21° c ԵՐԵՎԱՆ
17.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՀՀ-ի «խիզախ զիջումների» շնորհիվ՝ Երևանի և Բաքվի միջև կայուն խաղաղությունն այժմ հասանելի է․ աշխարհի արձագանքը

ՀՀ-ի «խիզախ զիջումների» շնորհիվ՝ Երևանի և Բաքվի միջև կայուն խաղաղությունն այժմ հասանելի է․ աշխարհի արձագանքը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտի մասին հայտարարությունը։ «Այժմ խոչընդոտներ չկան Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման համար, որը պետք է ճանապարհ հարթի Հարավային Կովկասում կայուն խաղաղության համար», – նշել է Մակրոնն X-ի իր միկրոբլոգում։

Նույն հարթակում գրառում է կատարել նաև Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքը․ «Լուրը, որ Հայաստանը և Ադրբեջանը համաձայնության են եկել խաղաղության համաձայնագրի շուրջ, հույսի է ներշնչում։ Տասնամյակների թշնամությունից և պատերազմից հետո այն փաստը, որ կայուն խաղաղությունն այժմ հասանելի է, կարևոր է տարածաշրջանի և նրա սահմաններից դուրս», – նշել է դիվանագետը։ Նրա խոսքով՝ երկար բանակցություններից հետո «Հայաստանի խիզախ զիջումները հնարավոր են դարձնում ճանապարհի այս վերջին քայլը. ճանապարհ, որով մենք ուղեկցել ենք երկու երկրներին: Կոչ եմ անում երկու կողմերին այժմ ստորագրել խաղաղության պայմանագիրը»։

Ավստրիայի ԱԳ նախարարությունը X-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել՝ ողջունելով ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի հարցում գրանցված առաջընթացը։

«Ջերմորեն ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հարցում ձեռք բերված առաջընթացը։ Մենք հուսով ենք, որ շուտով կստորագրվի համաձայնագիր։ Համապարփակ և արդար համաձայնագիրը վստահաբար կամրապնդի կայունությունը, անվտանգությունը և բարգավաճումը ողջ տարածաշրջանում»,-ասված է ԱԳ նախարարության հայտարարության տեքստում։

Իսպանիայի Արտաքին գործերի, Եվրամիության և համագործակցության նախարարությունը ևս ողջունել է Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև համաձայնագրի վերաբերյալ լուրը և հույս հայտնել, որ այս հայտարարությունը կհանգեցնի երկու երկրների միջև վերջնական համաձայնագրի կնքմանը։ Իսպանիան վերահաստատել է իր հանձնառությունը Հարավային Կովկասում խաղաղությանն ու կայունությանը։ 

Ռազմագերիներ