14 Մար
2025
21° c ԵՐԵՎԱՆ
17.5° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ողջունելի է բանաձևում ամրագրված դրույթը, որը դիմում է միջազգային քրեական դատարանին և գլխավոր դատախազին․ Genesis Armenia

Ողջունելի է բանաձևում ամրագրված դրույթը, որը դիմում է միջազգային քրեական դատարանին և գլխավոր դատախազին․ Genesis Armenia

Genesis Armenia ուղեղային կենտրոնը ողջունում է Եվրոպական խորհրդարանի՝ «Ադրբեջանի կողմից հայ պատանդների, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի բարձրաստիճան քաղաքական ներկայացուցիչների ապօրինի ձերբակալումը և նրանց դեմ շինծու դատավարությունները» բանաձևի ընդունումը, որով Ադրբեջանից պահանջում է անհապաղ ազատ արձակել հայ գերիներին, դատապարտում է նրանց նկատմամբ անմարդկային վերաբերմունքը, կոչ է անում անկախ հետաքննություն անցկացնել, պատժամիջոցներ կիրառել և պատասխանատվության ենթարկել պաշտոնատար մի շարք անձանց:

Հատկապես ողջունելի է բանաձևում ամրագրված դրույթը, որը դիմում է միջազգային քրեական դատարանին և գլխավոր դատախազին՝ հետաքննել Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության նկատմամբ բռնի տեղահանումների, հետապնդումների և էթնիկ զտումների վերաբերյալ գործերը:

Կարևոր ենք համարում բանաձևի համահեղինակ Մաղինա Մեժուղի հայտարարությունը, որ «այդ մարդկանց միակ հանցանքն այն է, որ պաշտպանել են իրենց հողը, իրենց ժողովրդին ու իրենց իրավունքները։ Եթե մենք հիմա ոչ մի քայլ չձեռնարկենք, կնշանակի՝ հստակ ուղերձ ենք հղում Ալիևին, որ նա կարող է շարունակել այն, ինչ անում է Հայաստանի հետ՝ մնալով անպատիժ»։

Լիահույս ենք, որ նման բանաձևերի ընդունումը կունենա կիրառական շարունակություն:

Ռազմագերիներ