
Լայնածավալ պատերազմ Եմենի դեմ․ կան զոհեր
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Եմենում հութիների դեմ լայնածավալ ռազմական գործողություն սկսելու մասին։
Նա իր «Truth Social» հաշվում գրել է, որ ԱՄՆ զինվորականները սկսել են հարվածներ հասցնել խմբավորման բազաներին, առաջնորդներին և հակահրթիռային պաշտպանության համակարգերին՝ ամերիկյան և դաշնակից նավերը պաշտպանելու և Կարմիր ծովում նավարկության ազատությունը վերականգնելու համար:
Թրամփն ասել է, որ հարվածները կշարունակվեն այնքան ժամանակ, քանի դեռ հութիները չեն դադարեցնել հարձակումները նավերի վրա: Նա նաև սպառնացել է Իրանին՝ պահանջելով անհապաղ դադարեցնել հութիներին նրա աջակցությունը։
Եմենի ուղղությամբ ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի հարվածների հետևանքով զոհվել է ինը մարդ, վիրավորվել՝ ինը. հայտնում է Al Mayadeen հեռուստաալիքը։