17 Մար
2025
12.3° c ԵՐԵՎԱՆ
5.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Զանգվածային ակցիաներ Սերբիայում․ պահանջում են Կառավարության հրաժարականը

Զանգվածային ակցիաներ Սերբիայում․ պահանջում են Կառավարության հրաժարականը

Զանգվածային բողոքի ակցիաներ Սերբիայում։ Սերբերը պահանջում են իշխանության հրաժարականը։ Շաբաթ օրը՝ մարտի 15-ին, Բելգրադում բողոքի ցույցերին մասնակցել է առնվազն 107 հազար մարդ։ Սերբիայի ՆԳՆ պաշտոնական հայտարարությունն է։ Միաժամանակ, «Ժողովրդական ժողովների արխիվ» տեղական կազմակերպությունը, որը վերահսկում է փողոցային ակցիաները, հայտարարել է, որ ակցիայի մասնակիցների թիվը հասնում է 275-325 հազարի․ գրում է է AFP-ն։

Ցուցարարների հիմնական պահանջը երկրի նախագահ Ալեքսանդր Վուչիչի հրաժարականն է։ Ուսանողները համարվում են Սերբիայի բողոքի ալիքի առանցքը, սակայն նրանց միացել են բժիշկներ, ուսուցիչներ, հեծանվորդներ, վետերաններ, մի մասն էլ տրակտորներով Բելգրադ եկած ֆերմերներին են:

Քաղաքային իշխանությունն այդ օրը չեղարկել է հասարակական տրանսպորտի տեղաշարժը՝ «հանրային անվտանգության նկատառումներից ելնելով»։ Սակայն դա չի խանգարել ցուցարարներին. ԶԼՄ-ների տվյալներով՝ նրանցից ոմանք քաղաք են ժամանել ոտքով։ Ցուցարարների մի մասը քաղաք է ժամանել նաեւ ցույցի նախորդ օրը երեկոյան։

Հանրահավաքի ժամանակ մեքենաններից մխրճվել է  ցուցարարների ամբոխին: Այնուհետև մեքենայի վարորդը փորձել է փախչել, սակայն նրան բերման են ենթարկել ոստիկանները։ Միջադեպի հետեւանքով երեք մարդ տուժել է, որոնք հոսպիտալացվել են։

Որոշ կետերում ցույցերի ժամանակ ոստիկանության հետ բախումներ են տեղի ունեցել։ Բացի այդ, մարտի 15-ի գիշերը ոստիկանությունը բերման է ենթարկել ակտիվիստների, ովքեր փորձում էին վնասել Վուչիչի կողմնակիցների տրակտորները, որոնք որպես արգելապատնեշ էին տեղադրված Սերբիայի խորհրդարանի շենքի մոտ։

Հաշվի առնելով ցույցի մասշտաբները՝ ոստիկանները նաև պաշտպանական պատնեշներ են տեղադրել նախագահական նստավայրի և խորհրդարանի շենքերի մոտ, սակայն բողոքի ակցիայի պահին նրանց վրա ուղղակի հարձակման փորձերի մասին տեղեկություններ չեն եղել։ Միաժամանակ, հանրահավաքի ժամանակ բերման է ենթարկվել մի տղամարդ, ով պնդել է, որ զինված է ռումբերով և մտադիր է պայթեցնել նախագահի աշխատակազմի շենքը։ Չի հաղորդվում, թե արդյոք նրա մոտ պայթուցիկ սարքեր են հայտնաբերվել։

Վուչիչը հեռուստատեսությամբ խոսել է Բելգրադում բողոքի ցույցերի ֆոնին։

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը երեկոյան տեղական հեռուստատեսությամբ դիմել է ժողովրդին ինչպես ցույցերի նախօրեին, այնպես էլ բողոքի ակցիայի ավարտից հետո։ Մարտի 14-ին նա ևս մեկ անգամ հայտարարել է, որ բողոքի ակցիաները վերահսկվում են դրսից և առաջիկա ակցիան անվանեց «անօրինական»։

Այնուամենայնիվ, Վուչիչը խոստացել է, որ իրավապահները կաջակցեն հանրահավաքի անցկացմանը։

Միաժամանակ Վուչիչը հայտնել է, որ մտադիր չէ հրաժարական տալ իր պաշտոնից։ «Քանի դեռ ես ողջ եմ, չեն լինի անցումային կամ խարդախ կառավարություններ, ես համաձայն չեմ շանտաժի և ճնշումների, ես Սերբիայի նախագահն եմ և թույլ չեմ տա, որ փողոցը որոշի կանոններնը այս երկրում», – մեջբերում է քաղաքական գործիչը։

Ակցիայից հետո Սերբիայի նախագահը կրկին դիմել է ժողովրդին. Նրա խոսքով, ցույցի ժամանակ տեղի ունեցած բախումների հետևանքով 56 մարդ հոսպիտալացվել է, ևս 22-ը բերման են ենթարկվել։ Միևնույն ժամանակ, Վուչիչը համաձայն չէ ՆԳՆ-ի տրամադրած ցուցարարների թվի վերաբերյալ տվյալների հետ. նա ասաց, որ մյուս գերատեսչություններն ավելի քիչ թվով մասնակիցների են հաշվել։

Սերբիայի նախագահը հերքել է այն կասկածները, որ ոստիկանությունը ձայնային նռնակ է կիրառել ցուցարարների դեմ, ինչպես հայտնում են սոցցանցերի օգտատերերը։ Նրա խոսքով՝ խոսքը հակաօդային ատրճանակի մասին էր։ Նա նաև մեղադրել է ցուցարարներին գործող իշխանության կողմնակիցների ճամբարի վրա հարձակվելու համար, որոնք տրակտորներով պատնեշ են տեղադրել խորհրդարանի շենքի դիմաց։

Սերբիայում բողոքի ցույցերը սկսվել են երկաթուղային կայարանի տանիքի փլուզման պատճառով։

Սերբիայում զանգվածային բողոքի ալիքը շարունակվում է նոյեմբերից։ Նրանց պատճառ է դարձել Նովի Սադ քաղաքի երկաթուղային կայարանում տեղի ունեցած ողբերգությունը։ Նոյեմբերի 1-ին նոր վերանորոգված շենքի վրա բետոնե հովանոց է փլուզվել. Զոհերը եղել են վեցից մինչև 74 տարեկան 15 մարդ։

Ցուցարարները Նովի Սադում տեղի ունեցած ողբերգության պատճառը համարում են կոռուպցիան, անփութությունը, շինարարության ընթացքում անվտանգության կանոնների անտեսումը և սերբական կառավարության վերին մասում նեպոտիզմը: Բողոքի ալիքի սկսվելուց անմիջապես հետո հանրապետության շինարարության նախարար Գորան Վեսիչը հրաժարական տվեց։ Ավելի ուշ նա և կայանի վերակառուցման հետ կապված ևս 12 հոգի բերման ենթարկվեցին, սակայն դա չթուլացրեց դժգոհության ալիքը։

Հունվարին Սերբիայի վարչապետ և Նովի Սադի նախկին քաղաքապետ Միլոշ Վուշևիչը հրաժարական տվեց բողոքի ցույցերի ֆոնին։ Հրաժարական է տվել նաեւ քաղաքի ներկայիս քաղաքապետը։ Սակայն այդ ժամանակվանից բողոքի ալիքը չի հանդարտվում՝ ցույցերը համարվում են ամենախոշորը երկրում 1996 թվականից ի վեր, իսկ մարտի 15-ին տեղի ունեցած ակցիան դրանցից ամենամեծն է։ Իսկ մարտի սկզբին երկրի խորհրդարանի նիստերից մեկը շենքում վերաճեց ծեծկռտուքի։

Ռազմագերիներ