
Եմենը պատրաստ է բանակցել ԱՄՆ-ի հետ
Եմենի «Անսար Ալլահ» շարժման հութիները պատրաստ են բանակցություններ վարել ԱՄՆ վարչակազմի հետ խաղաղության հասնելու համար, պայմանով, որ Վաշինգտոնն անկեղծ պատրաստակամություն դրսևորի դա անելու համար, Քաթարի «Ալ Արաբի» հեռուստաալիքին ասել է շարժման անանուն խոսնակը․ այս մասին գրում է TACC-ը։
«Ամերիկյան ագրեսիան չարդարացված հարձակում է և մեր ինքնիշխանության խախտումը»,- ասել է շարժման բարձրաստիճան պաշտոնյան։ «Բանակցությունները կարող են տեղի ունենալ՝ մենք միշտ աջակցել ենք երկխոսությանը»,- հավելել է նա՝ ընդգծելով, որ շարժումը պատրաստ է խաղաղության, եթե կարգավորման «լուրջ փորձ» լինի։