
Եմենը չի բանակցի ԱՄՆ-ի հետ
Եմենի հյուսիսում իշխող «Անսար Ալլահ» (հութիներ) շիական ռազմաքաղաքական շարժումը չի պատրաստվում բանակցել Միացյալ Նահանգների հետ, քանի դեռ Ամերիկան չի արձագանքել իր տարածքի ռմբակոծությանը, РИА Новости-ին ասել է Հութիների քաղբյուրոյի անդամ Խուզամ ալ-Ասադը։
Ավելի վաղ արաբական լրատվամիջոցներում տեղեկություններ էին հայտնվել այն մասին, որ հութիներն իբր բանակցություններ են վարում Միացյալ Նահանգների հետ շաբաթից կիրակի գիշերը Եմենին հասցված զանգվածային ավիահարվածներից հետո։ Հութիների կառավարության առողջապահության նախարարությունը հայտնել է, որ Եմենի հյուսիսային և կենտրոնական տարբեր նահանգներում ԱՄՆ-ի հարվածների հետևանքով զոհվել է 31 մարդ, այդ թվում՝ տասը երեխա և կին, ևս 101 մարդ վիրավորվել է։
«Եմենը ենթարկվել է ամերիկյան դաժան ագրեսիայի՝ թիրախավորելով քաղաքացիական օբյեկտները և բնակելի շենքերը Եմենի մի շարք քաղաքներում՝ փորձելով հետ պահել նրան աջակցել Գազայի հատվածի պաշարված բնակիչներին: Ամերիկացիները պետք է Եմենից ստանան ռազմական պատասխան»,- ասել է Ասադը: