17 Մար
2025
12.1° c ԵՐԵՎԱՆ
5.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ուկրաինան նոր ԳՇ պետ ունի

Ուկրաինան նոր ԳՇ պետ ունի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի նոր պետ է նշանակել։ Այժմ այդ պաշտոնը զբաղեցնում է գեներալ-մայոր Անդրեյ Գնատովը, որը նախկինում եղել է Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալը, հայտնում է РБК-Украина-ն՝ Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի տելեգրամյան ալիքին հղումով։

Մասնավորապես, հայտնի է դարձել, որ գեներալ-մայոր Անդրեյ Գնատովի առաջ մի շարք խնդիրներ են դրվել։

«Բարձրացնել Ուկրաինայի զինված ուժերի ուղղահայաց կառավարման, մասնավորապես կորպուսի կառուցվածքի վերակազմակերպման և ներդրման գործընթացում, Գերագույն գլխավոր հրամանատարի որոշումների կայացման և իրականացման արդյունավետությունը, ինչպես նաև զորքերի պլանավորման և ղեկավարման գործում մարտական փորձի ներդրումը»,- ասվում է հաղորդման մեջ։

Միաժամանակ, գեներալ-լեյտենանտ Անատոլի Բարգիլևիչը, որը զբաղեցնում էր Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնը, կշարունակի պաշտոնավարել որպես Ուկրաինայի պաշտպանության նախարարության գլխավոր տեսուչ։

«Ուկրաինայի ՊՆ նոր գլխավոր տեսուչը կարևոր առաջադրանքներ է ստացել․ վերահսկել բանակում իրականացվող բարեփոխումների գործընթացները, ստուգել օրենսդրության և պաշտպանության նախարարության համակարգում ընդունված որոշումների համապատասխանությունը՝ հաշվի առնելով զինված ուժերում ձեռք բերած կառավարման մեծ փորձը», – հաղորդում է Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր շտաբը։

Ռազմագերիներ