17 Մար
2025
13.2° c ԵՐԵՎԱՆ
5.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Պետք է ազատ արձակել գերիներին ու ավարտել խաղաղության գործարքը․ Մայլք Ուոլց

Պետք է ազատ արձակել գերիներին ու ավարտել խաղաղության գործարքը․ Մայլք Ուոլց

Պետք է ավարտել (Ադրբեջանի և Հայաստանի) խաղաղության գործարքը, ազատ արձակել գերիներին, ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայքլ Ուոլցն է գրել X-ում։

«Հարավային Կովկասում հակամարտությունը պետք է ավարտվի: Այս շաբաթ ես խոսեցի պարոն Հիքմեթ Հաջիևի հետ, որը Ադրբեջանի նախագահ Ալիևի ազգային անվտանգության հարցերով խորհրդականն է:

Մենք ուրախ ենք, որ Ադրբեջանը և Հայաստանը մեծ քայլ են արել առաջ և համաձայնել են խաղաղության պայմանագրի: Ես նրան ասացի, որ մենք պետք է հիմա ավարտենք խաղաղության այս գործարքը, ազատ արձակենք գերիներին և միասին աշխատենք տարածաշրջանը ավելի անվտանգ և բարգավաճ դարձնելու համար:

Ամերիկայի Ոսկե դարը խաղաղություն և բարգավաճում կբերի աշխարհին, և մենք չենք դադարի աշխատել, մինչև դա տեղի ունենա»,- գրել է Ուոլցը:

Ռազմագերիներ