
Ֆրանցիսկոս պապի առաջին լուսանկարը հիվանդանոց տեղափոխվելուց գրեթե մեկ ամիս անց․ Vatican News
Վատիկանը հրապարակել է Ֆրանցիսկոս պապի առաջին լուսանկարը հիվանդանոց տեղափոխվելուց գրթեթ մեկ ամիս անց։
Մարտի 16-ին հրապարակված լուսանկարում պապը խորանի առջև է՝ մեջքով դեպի տեսախցիկը, հիվանդանոցի մատուռում պատարագից հետո: Նա փետրվարի 14-ին տեղափոխվել էր հիվանդանոց՝ ծանր շնչառական վարակով, որը պահանջել է շարունակական և փոփոխվող բուժում: Այդ պահից ի վեր նա չի հայտնվել հանրության առջև:
Ֆրանցիսկոս պապը, որը բուժման ընթացքում թթվածին է ստացել, լուսանկարում կարծես շնչում է ինքնուրույն:
Բուժման ամբողջ ընթացքում Հռոմի պապի միակ արձագանքը եղել է մարտի 6-ին հրապարակված աուդիոն, որտեղ Ֆրանցիսկոսը շնորհակալություն էր հայտնում իր ապաքինման համար աղոթողներին: