17 Մար
2025
20.1° c ԵՐԵՎԱՆ
8.8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՀՀ-ն ու Ադրբեջանը խաղաղության ճանապարհով չեն գնա, քանի դեռ արդարությունը չի կայացվել․ Նուբար Աֆեյան

ՀՀ-ն ու Ադրբեջանը խաղաղության ճանապարհով չեն գնա, քանի դեռ արդարությունը չի կայացվել․ Նուբար Աֆեյան

Ամերիկահայ հայտնի միլիարդատեր և Նուբար Աֆեյանն իր X-ի էջում գրել է, որ անխզելի կապ կա արդարության և իրական կայուն խաղաղության միջև: 

«Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության ճանապարհով չեն գնա, քանի դեռ արդարությունը չի կայացվել՝ ազատ արձակելով իմ ընկերոջը՝ Ռուբեն Վարդանյանին և և մյուս քաղբանտարկյալներ», – գրել է Աֆեյանը։

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայքլ Ուոլցն իր X-ում գրառում էր կատարել՝ նշելով․ «Հարավային Կովկասում հակամարտությունը պետք է ավարտվի: Այս շաբաթ ես խոսեցի պարոն Հիքմեթ Հաջիևի հետ, որը Ադրբեջանի նախագահ Ալիևի ազգային անվտանգության հարցերով խորհրդականն է: Մենք ուրախ ենք, որ Ադրբեջանը և Հայաստանը մեծ քայլ են արել առաջ և համաձայնել են խաղաղության պայմանագրի: Ես նրան ասացի, որ մենք պետք է հիմա ավարտենք խաղաղության այս գործարքը, ազատ արձակենք գերիներին և միասին աշխատենք տարածաշրջանը ավելի անվտանգ և բարգավաճ դարձնելու համար»:

 

Ռազմագերիներ